Ոստիկանությունը ձերբակալել է մի պատանու, որին կասկածում են ջրացատկորդ Դեյլիին վիրավորելու մեջ

Ոստիկանությունը ձերբակալել է մի պատանու, որին կասկածում են ջրացատկորդ Դեյլիին վիրավորելու մեջ

PanARMENIAN.Net - Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մի 17-ամյա պատանու, որին կասկածում են ջրացատկորդ Թոմաս Դեյլիին վիրավորելու մեջ, հայտնում է Guardian-ը:

Երկուշաբթի Դեյլին Փիթեր Ութերֆիլդի հետ զբաղեցրեց չորրորդ տեղը 10 մ բարձրությունից սինխրոն ջրացատկում: Rileyy_69 նիկով օգտատերը Twitter-ում գրել է Դեյլիին, որ վերջինս «չարդարացրեց հոր սպասումները»,, որը մահացել է անցյալ տարի քաղցկեղից:

Ոստիկանության ներկայացուցիչը հաստատեց, որ իրավապահներն առավոտյան ձերբակալել են պատանուն և նա այժմ ցուցմունքներ է տալիս:

Դեյլին կմասնակցի ջրացատկի մրցումներին նաև անհատական մարզաձևում, որոնք կանցնեն օգոստոսի 10-11-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---