Հայկական ձուկը իր գնով չի կարող մրցակցել ռուսական շուկայում Թուրքիայի և Նորվեգիայի արտադրանքի հետ![]() 31 հուլիսի 2012 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանում արտադրվող ձկնաբուծական արտադրանքի հիմնական իրացման շուկան Ռուսաստանն է, սակայն այստեղ տնտեսվարող սուբյեկտները հանդիպում են որոշակի արգելքների: Այս մասին հուլիսի 31-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ ձկնաբույծների միավորման գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: «Մենք չենք կարող գնային առումով մրցակցել ձկնային արտադրանքի հետ, որը ռուսական շուկա է ներմուծվում Թուրքիայից և Նորվեգիայից»,-ասել է նա: Միաժամանակ, ըստ մասնագետի, հարևան Վրաստանը գնում է հայկական ձկնարտադրանքը դրա բարձր որակի համար, սակայն այդ գործընթացը կայուն և զանգվածային բնույթ չի կրում: Արթուր Աթոյանը այս խնդրի լուծումը տեսնում է ձկնաբուծության ոլորտում աշխատող տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ, սակայն այս ոլորտը բավականին ռիսկային է: Մասնավորապես, ըստ նրա, բանակցություններ են տարվում, որպեսզի աջակցություն տրամադրվի ՀՀ կառավարության կողմից, ինչպես նաև, որպեսզի կոմբանկերի կողմից տրամադրվող վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով տրամադրվեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |