Սպառողական գները Հայաստանում տարվա ընթացքում աճել են 2,3 տոկոսով![]() 31 հուլիսի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`101.8%, ոչ պարենային ապրանքներինը`104.4%, ծառայությունների սակագներինը`102.3%. 2012թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների`համապատասխանաբար 0.4% և 0.1% հավելաճ: Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 2.3-1.0% նվազում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |