The New Yorker-ը հրապարակել է Ֆիցջերալդի մինչ օրս չհրատարակված պատմվածքը

The New Yorker-ը հրապարակել է Ֆիցջերալդի մինչ օրս չհրատարակված պատմվածքը

PanARMENIAN.Net - The New Yorker հանդեսը հրապարակել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի մինչ օրս չհրատարակված «Շնորհակալություն կրակի համար»՝ Thank You for the Light պատմվածքը: Վերնագրում խաղարկվում է light բառի երկու նշանակությունը՝ կրակ և լույս, հայտնում է Լենտա.ռու-ն:

Այս փոքրիկ պատմվածքը գրվել է 1936 թվականին,, Ֆիցջերալդն այն առաջարկել է The New Yorker հանդեսին, սակայն վերջինս հրաժարվել է այն տպագրել: Ըստ The Huffington Post-ի, հանդեսի խմբագրությունը որոշել է, որ պատմվածքը մի փոքր արտառոց է ու չի համապատասխանում գրողի ոճին:

Ավելի քան 75 տարի անց The New Yorker-ը որոշել է շտկել սխալը և օգտվել նոր առաջարկից: Պատմվածքի ձեռագիրը հայտնաբերել են գրողի ժառանգները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---