Ստրադիվարիուսի ջութակը, որն արժե մի քանի միլիոն դոլար, մոռացել են գնացքում![]() 31 հուլիսի 2012 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Մոռացկոտ երաժիշտը Բեռնի գնացքում է թողել Ստրադիվարիուսի ջութակը, որն արժե մի քանի միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է The Telegraph: Հինավուրց գործիքի տերը այն ժամանակավորապես տվել է իր ընկերոջը, սակայն վերջինս այն մոռացել է գնացքում` իջնելով Բեռնի կայարանում: Երբ նա հայտնաբերել է կորուստը, երկաթգծի աշխատակազմը սկսել է որոնումները, որոնք անարդյունք են եղել: Ջութակը բերել են Բեռնի երկաթուղային կայարանի գտածոների բյուրո` կորուստից 2 օր անց: Ստրադիվարիուսի ջութակների միջին արժեքը մոտ 2,5 մլն դոլար է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |