Բաղդադում տեղի ունեցած 2 պայթյունից 12 մարդ է զհովել, 30-ը՝ վիրավոր են

Բաղդադում տեղի ունեցած 2 պայթյունից 12 մարդ է զհովել, 30-ը՝ վիրավոր են

PanARMENIAN.Net - Առնվազն 12 մարդ է զոհվել և 30 վիրավորվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր տեղի ունեցած պայթյունների արդյունքում: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը՝ տեղի իրավապահ մարմինների վրա հղումով:

Ինչպես նշվում է, ռումբերը տեղադրված էին Բաղդադի կենտրոնում կայանած մեքենաների մեջ:

Առաջին պայթյունը 5 մարդու կյանք խլեց: Դրանից հետո աշխատեց ևս մեկ պայթուցիկ սարք, որի արդյունքում ևս 7 մարդ զոհվեց:

Տուժածների մասին տեղեկություններ չկան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---