Ադրբեջանցիներն ուզում են յուրացնե՞լ թալիշների մշակութային ժառանգությունը![]() 31 հուլիսի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հարավում հայտնաբերվել են կռապաշտության դարաշրջանին դասվող դամբարաններ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ չհստակեցնելով, որ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են 5 դամբարան Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Սեիդբազար ավանի մոտ: Այնտեղ հայտնաբերված խեցեղեն բեկորների վրա պատկերված է երկինք, արև այլ պատկերներ: Մասնագետները նշում են, որ դամբարանները դասվում են զռադաշտության ժամանակաշրջանին: «Պեղումների ժամանակ մենք հայտնաբերեցինք այդ դամբարանները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք դասվում են վաղ Միջնադարին, թվագրվելով III-ից մինչև V-VI դարերը»,-լրագրողներին է ասել հնագիտական արշավախմբի պետ Աբուզեր Ալեկբերովը՝ հավելելով, որ դրանք կապված են «Ադրբեջանում զռադաշտության տարածման հետ»: Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանը գտնվում է Թալիշի տարածաշրջանում, որտեղ բնիկ ժողովուրդը թալիշներն են: Թալիշերենը դասվում է իրանական լեզուների հյուսիս-արևմտյան խմբին, իսկ Ջալիլաբադի շրջանը սահմանակից է Իրանին: Թալիշները դավանում էին զռադաշտություն, այժմ նրանք հիմնականում շիա մահմեդականներ են: Ադրբեջանի Հանրապետությունը որպես պետություն Բաքու մայրաքաղաքով կազմավորվել է Ռուսական կայսրության անկումից հետո 1918 թ.. թուրքերի աջակցությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |