Թուրքիան շարժական զենիթահրթիռային համալիրներ է տրամադրել սիրիացի ապստամբներին

Թուրքիան շարժական զենիթահրթիռային համալիրներ է տրամադրել սիրիացի ապստամբներին

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունների դեմ զինյալ պայքար մղող ընդդիմությունն առաջին անգամ Թուրքիայից ստացել է շարժական զենիթահրթիռային համալիրներ, հայտնում է ամերիկյան NBC News հեռուստաալիքը:

Նախագահ Ասադի զորքերին դիմադրող Սիրիայի ազատ բանակն այժմ, ըստ անանուն աղբյուրների, մոտ 20 զենիթահրթիռային համալիր ունի: Այժմ շարունակվում է Հալեպում ընթացող գործողությունը զինյալների դեմ: Ըստ ԶԼՄ-ների, բանակն ակտիվորեն օգտագործում է մարտական ուղղաթիռներ ու ինքնաթիռներ: Հալեպից եկող տեղեկությունները խիստ հակասական են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---