Բաքուն նեղացել է Sky News-ից տոմսեր վաճառող ադրբեջանցի պաշտոնյաների մասին հաղորդման համար![]() 1 օգոստոսի 2012 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Excel կենտրոնի մոտ տոմսերի վաճառքով զբաղվող մարդը, որտեղ անցնում են օլիմպիական մրցումները, հազիվ թե պաշտոնապես Ադրբեջանն էր ներկայացնում, հայտարարել են Լոնդոնի Օլիմպիական խաղերում ադրբեջանական պատվիրակության անդամները: «Տոմսերը չեն հերիքում նույնիսկ ադրբեջանցիների համար: Ես ինքս գնում եմ տոմսերը 125 ֆունտով և փոխանցում եմ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներին: Վերջին շաբաթում, Օլիմպիադայի մեկնարկից ի վեր, ես 2000 ֆունտ եմ ծախսել տոմսերի համար: Ոչ ոք չի կարող այդքան տոմս ունենալ, որքան ասվում է հաղորդագրության մեջ»,-Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մադաթովի խոսնք է մեջբերում Բի-բի-սիի ադրբեջանական ծառայությունը: Ըստ բրիտանական Sky News-ի, թաքնված տեսախցիկը գրանցել է, թե ինչպես են ադրբեջանցի պաշտոնյաները օլիմպիական մրցումների տոմսեր վաճառում Լոնդոնի Excel կենտրոնի առջև: Sky News-ը պնդում է, որ տոմսերի վրա, որոնք վաճառում է ադրբեջանական դրոշն ուսերին գցած ոմն մեկը, ընթերցվում է «Ադրբեջանական օլիմպիական կոմիտե» գրառումը: Մադաթովը ժխտել է այդ տեղեկությունը և նշել է, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |