ՄԱՐՏԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ԿՈՒԲԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Հայաստան կայցելի Իրանի արտաքին գործերի նախարար Քեմալ Խարազին: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, մարտի 17-21-ը Երեւանում կլինի Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը: Մարտի 18-22-ը Հայաստան կայցելի Թայլանդի վարչապետի հատուկ բանագնաց Սուֆամոնղոն Կանտատին: Իսկ մարտի 24-26-ը սպասվում է Կուբայի արտգործնախարար Ֆ.Պերես Ռոկեի այցը Հայաստան:
 Ուշագրավ
---