ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՍՈՒՊԵՐԿՈՄՊՅՈՒՏԵՐԸ ՀԻՆԳԵՐՈՐԴՆ Է ԱՊՀ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՍՈՒՊԵՐԿՈՄՊՅՈՒՏԵՐՆԵՐԻ ԹՈՓ50-ՈՒՄ 7 դեկտեմբերի 2004 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ներկայացվել է ԱՊՀ ամենահզոր սուպերկոմպյուտորների վարկանիշը` Թոփ50: Ցուցակը գլխավորում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միութենական պետության ծրագրի շրջանակներում ստեղծված «ՍԿԻՖ-Կ1000»-ը, որն ի զորու է վայրկյանում ավելի քան 2 տրիլիոն գործողություն կատարել: Երկրորդ տեղում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջգերատեսչական սուպերկոմպյուտերային կենտրոնի` վայրկյանում 1,4 տրիլիոն գործողություն կատարող կոմպյուտերը: Երրորդ տեղում է` ՄՎՍ-1000Մ կոմպյուտերը, որը վայրկյանում կատարում է 735 միլիարդ գործողություն: Թոփ50 ցուցակում ներառվել են նաեւ Երեւանում (5-րդ տեղը), Մինսկում (6-րդ եւ 22-րդ տեղերը) , Կիեւում (13-րդ եւ 49-րդ տեղերը), Լվովում (39-րդ) եւ Ղազախստանում (21-րդ) ստեղծված սուպերկոմպյուտերները: ԱՊՀ մյուս սուպերկոմպյուտորներն աշխատում են Ռուսաստանում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |