«Ժամանակ». ՊՆ-ում կադրային ջարդ է![]() 2 օգոստոսի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - «Ժամանակի» տեղեկություններով, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբում կադրային ջարդ է կատարվել: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ առժամանակ կասեցվել է հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի գործունեությունը: Թերթի տեղեկություններով, նրանից բացի, աշխատանքից ազատվել են նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը և ՊՆ կազմհավաքային վարչության պետ Առաքել Մարտիկյանը: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տեղեկությունները. «Հենց պաշտոնապես նման հրաման եղավ, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |