ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԱՄԵՆԱԾԱՅՐԱՀԵՂ ՔԱՅԼԵՐԻՆ 7 դեկտեմբերի 2004 - 22:13 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանում բնակվող ադրբեջանցիները կարող է դիմել ամենածայրահեղ քայլերին` ընդհուպ մինչեւ իրենց բնակավայրերը ինքնավար հայտարարելը, եթե Վրաստանի իշխանությունները չդադարեն իրենց խտրականություններն ադրբեջանցիների նկատմամբ», հայտարարել է Զումրուդ Ղուրբանովը` Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին ներկայացնող «Հեյրաթ» հասարակական կազմակերպության նախագահը: Այս մասին տեղեկացնում է Day.az-ը` վկայակոչելով «Թրենդ» գործակալությունը: Ղուրբանովը Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր է Է.Շեւարդնաձեի կուսակցության կողմից: Հիշեցնենք, որ օրերս Քուլա գյուղի մոտ 65-ամյա ադրբեջանուհին վախճանվել է հիվանդանոցում հրազենային վերքերից, իսկ չորս ադրբեջանցիներ ծանր վիրավորվել են զինված միջադեպի արդյունքում: Ղուրբանովի խոսքերով` «միջադեպը Քուլա գյուղում տեղի է ունեցել ոստիկանության աչքի առաջ, որը ոչինչ չի ձեռնարկել»: Ադրբեջանցիները ստվար բնակվում են Վրաստանի Հարավ-արեւելյան մասում, որը հայտնի էորպես Քվեմո Քարթլի: Նրանք համարվում են Բորչալու թյուրքալեզու ցեղերի հետնորդները, որոնք այդ տարածաշրջանում բնակեցվել են Իրանի շահ Աբասի կողմից` տարածաշրջանից վրացիների եւ հայերի զանգվածային վտարումից հետո: Ադրբեջանցիները, որոնց վրացիները ավանդաբար անվանում են «թաթարներ», որպես ազգային փոքրամասնություն իրենց թվաքանակով այսօր երկրորդն են Վրաստանում: Նրանց մեծ մասը չի տիրապետում վրացերենին եւ թույլ ինտեգրված է վրաց համայնքում: Բացառված չէ իսլամիստական տրամադրությունները նրանց շրջանում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |