Ֆինանսների նախարարությունը վստահ է, որ հետևողական տնտեսական աճ կարձանագրվի![]() 2 օգոստոսի 2012 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսին Հայաստանի պետբյուջե նախատեսված 70,5 մլրդ դրամի փոխարեն մուտք է գործել 80,5 մլրդ դրամ հարկերի ու պարտադիր սոցվճարների տեսքով, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության նիստում: Ըստ նրա, Պետբյուջեի եկամուտները հունվար-հուլիս ժամանակահատվածում կազմել են 489,6 մլրդ դրամ, հարկային մուտքերն ու պետտուրքերը կազմել են 475 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա, ըստ նրա, տվյալ ժամանակահատվածում, դրանք կազմել են 503,9 մլրդ դրամ: «Բոլոր ցուցանիշները վկայում են, որ պետբյուջեի կատարողականի տեմպերը բավարար են և մենք ավելի քան վստահ ենք, որ աստիճանական տնտեսական աճ ու պետեկամուտների աճ կգրանցվի»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |