ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Երեւանում ընդդիմադիր հանրահավաքների եւ երթերի մասնակիցները, որոնք ժամանակին ձերբակալվել են Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, մտադիր են ստեղծել «փետրվարի 22» հասարակական կազմակերպությունը: Միավորման նպատակն է` համակարգել գործողությունները, պահանջելով իշխանություններից հատուցել իրենց հասցված բարոյական եւ նյութական վնասը: Ինչպես ասել է լրագրողներին նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Հրայր Մելքոնյանը, ձերբակալելով խաղաղ քաղաքացիների, Հայաստանի իշխանությունները ոտնահարում են մարդու իրավունքներն ու ազատությունները: Նրա խոսքերով, հիմնականում, կալանավորվել են մարդիկ, «որոնք ի վիճակի էին տեղերում խոչընդոտել իշխանությունների կողմից նախագահական ընտրությունների կեղծարարությանը»:
 Ուշագրավ
---