Բելգիական ցիկլոտրոնը կտեղադրվի Երևանում կառուցվող ուռուցքաբանության կենտրոնում 2013թ. առաջին եռամսյակում![]() 2 օգոստոսի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 2-ի նիստում որոշել է 1100.000.000 դրամ բյուջետային վարկ տրամադրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 10 տարի մարման ժամկետով, ինչն անհրաժեշտ է ցիկլոտրոնի տեղադրման համար անհրաժեշտ արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման, ենթակառուցվածքների ստեղծման համար։ Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Բելգիական ցիկլոտրոնը կտեղադրվի Երևանում կառուցվող ուռուցքաբանության կենտրոնում արդեն 2013թ. առաջին եռամսյակում, իսկ իզոտոպների արտադրությունը կսկսվի 2014 թվականին: Կառուցվող կենտրոնին մինչ 2013թ. փետրվարի 1-ը կտրամադրվեն 2,5 մլն եվրո արժողությամբ սարքավորումներ, ինչպես նաև տեխնիկական աջակցություն կցուցաբերվի բելգիական IBA ընկերության հետ համատեղ: Կենտրոնի կառավարումը վստահված է Global Medical Solutions ընկերությանը, քանի որ վերջինս մեծ փորձ ունի այդ ոլորտում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է շինարարական աշխատանքների ժամկետների հստակեցումը, քանի որ մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքով նախատեսվում է ներգրավել շոշափելի միջոցներ և ավարտին հասցնել միջուկային տեխնոլոգիաների վրա հիմնված բուժման ամբողջական ցիկլի ստեղծումը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |