«Ազատ դեմոկրատների» Երիտասարդական միությունը հայտարարությամբ է հանդես եկել` կապված ՀԱԿ ձերբակալված ակտիվիստների գործի հետ![]() 2 օգոստոսի 2012 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական միությունը հայտարարությամբ է հանդես եկել` կապված ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստների գործի հետ: Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, Երիտասարդական միությունը կոչ է անում պատկան մարմիններին արդար և անկողմնակալ դատավարություն իրականացնել Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ: «Իրավունքի իրացումը, օրենքի գերակա դերը պետք է միակ առաջնահերթությունը լինեն մեր երկրում՝ պետական մեքենան պատժիչ համակարգից վերածելով արդարություն սահմանող գործիքի: Ցանկացած պատիժ պետք է համարժեք լինի գործած արարքին և իրականացվի միայն իրավական ոլորտում՝ բացառելով քաղաքակական կողմնակալությունը: Լիահույս ենք,որ մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման սկզբունքը վճռորոշ կլինի այս համատեքստում ևս»,-ասվում է հայտարարությունում» 2011թ. օգոտոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է ՀԱԿ ակտիվստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |