ԱՄՆ բասկետբոլի հավաքականն Օլիմպիական ռեկորդ է սահմանել![]() 3 օգոստոսի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիադայում բասկետբոլի մրցաշարի տղամարդկանց գլխավոր ֆովորիտ ԱՄՆ հավաքականը հերթական անգամ ապացուցեց Լոնդոնում ոսկու հավակնության լրջությունը՝ ջախջախելով Նիգերիայի թիմին խմբային փուլի խաղում ռեկորդային 156:73 հաշվով: Dream Team-ի կազմում փայլեցին Կարմելո Էնթոնին (37 միավոր), Ռասսել Ուեսթբրուքը (21 միավոր) և Քոբի Բրայանթը (16 միավոր): 1992թ. ի վեր, երբ Բարսելոնայում հանդես եկավ առաջին ամերիկյան թիմը, օլիմպիական ոչ մի խաղում ԱՄՆ հավաքականն այդքան միավոր չէր հավաքել: Վերջին 24 տարում բասկետբոլային խաղի արդյունավետության ռեկորդը պահում էին բրազիլացիները, որոնք 1988թ. սեպտեմբերի 23-ին Սեուլում ջախջախեցին Եգիպտոսի հավաքականին 138:85 հաշվով: ԱՄՆ հավաքականի նախկին ռեկորդը 133 միավոր էր չինացիների դեմ խաղում 1996թ. Ատլանտայի Օլիմպիադայում, հայտնում է newsru.com-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |