Ռուբեն Սաֆրաստյան. Սփյուռքը պետք է հավատ ունենա, որ Հայաստանն իր հայրենիքն է ու ամեն ինչ կանի նրա համար ծանր պահին![]() 3 օգոստոսի 2012 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը վստահ լինի, որ Հայրենիքը ծանր պահին միշտ օգնության կգա: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների կողմից սիրիահայերին ցուցաբերվող օգնությունը: «Ըստ իս, շատ կաևոր է այն աշխատանքից զատ, որը գուցե չի բարձրաձայնվում, հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք մեծ Սփյուռք ունենք, և սփյուռքահայերի համար, լինի դա Սիրիայում, Ավստրալիայում թե ԱՄՆ-ում, կարևոր է իմանալ, որ կա մի երկիր՝ Հայաաստանի Հանրապետությունը, իրենց հայրենիքը, իրենց նախնիների հայրենիքը, որը, թեև հզոր երկիր չէ, սակայն ուժերի ներածին չափով կպաշտպանի նրանց»,-հավաստիացրել է Սաֆրաստյանը: «Սա այն ոլորտն է, որտեղ շատ կարևոր են զգացմունքային հայտարարությունները, մարդիկ պետք է հավատան, որ Հայաստանը, իրենց և իրենց նախնիների հայրենիքը, ծանր պահին ամեն ինչ կանի նրանց օգնելու համար: Կարծես, դա պակասում է, կարծում եմ մեր ԱԳՆ-ն պետք է աշխատի այդ ուղղությամբ»,-հավելել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |