ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉԽԱՂԱԼ ԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ12 մարտի 2003 - 23:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմության պահելաձեւը վարկաբեկում է երկիրը միջազգային ասպարեզում: Այսպիսի կարծիք է հայտնել այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` միեւնույն ժամանակ ընդդիմադիր ուժերին կոչ անելով «հարգել իրենց երկիրը»: Պետության նախագահն նշել է, որ ընտրություններից հետո երկրում «որոշակի լարվածություն» է ստեղծվել, որը սակայն չի կարելի որակել որպես «ներքաղաքական ճգնաժամ»: Ռոբերտ Քոչարյանն «անընդունելի եւ վտանգավոր» է անվանել նախագահի եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ դիմակայություն առաջացնելու փորձերը: Երկրի ընդդիմադիր ուժերի վերջին գործողությունները, նախագահի կարծիքով, պետք է դիտարկել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Նրանց նման մարտավարությունը կարելի է հասկանալ, սակայն ոչ ոք իրավունք չի չունի օգտագործել երկրի կայունությունն իր քաղաքական շահերին հասնելու համար, ընդգծել է Ռ. Քոչարյանը: Ընդդիմությունը հնարավորություն ունի գործել իրավական ճանապարհով, եւ ես միայն կողջունեմ, եթե ընդդիմությունը դիմի Սահմանադրական դատարան, հայտարարել է Հայաստանի նախագահը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |