Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին ծննդյան օրվա առթիվ![]() 4 օգոստոսի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին անսպառ երջանկություն, Ձեր ծրագրերի ու նախաձեռնությունների բարեհաջող իրականացում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր ներդրումը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Բազմաբովանդակ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը մեր երկրների միջև վերջին տարիների ընթացքում աննախադեպ վերելք են արձանագրել: Սա նոր որակ է հաղորդել մեր փոխգործակցությանը և ավելի մերձեցրել մեր բարեկամ ժողովուրդներին: Կասկած չունեմ, որ մեր շարունակական համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստան - ԱՄՆ հարաբերություններն ունենալու են գերազանց ապագա: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |