Թալինի քաղաքապետի ընտրություններին հաղթում է ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում են մի շարք հայկական ԶԼՄ-ներ, ըստ նախնական տվյալների, Թալինի քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթել է իշխող ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանը, ով ստացել է 1217 քվե: Երկրորդ հորիզոնականում է ՀՀԿ մեծամասնական-պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի աջակցությունը վայելող անկուսակցական Որոշ Խաչատրյանըէ, ով հավաքել է 840 ձայն: 3-րդ տեղում է ԲՀԿ թեկնածու Վազգեն Խաչատրյանը, ով ստացել է 817 քվե: Հարկ է նշել, որ Որոշ և Վազգեն Խաչատրյանների ներկայացուցիչները հայտարարել են ընտրության ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների մասին: Ինքնաառաջադրված, անկուսակցական Գագիկ Կարապետյանի օգտին քվեարկել է 190 մարդ, իսկ Էդվարդ Գրիգորյանի` 28: Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների, 5230 գրանցված ընտրողներից, քվեարկությանը մասնակցել է 3369 մարդ: Հարկ է նշել, որ PanARMENIAN.Net –ին առայժմ չի հաջողվել կապ հաստատել ՀՀ ԿԸՀ հետ` ընտրությունների պաշտոնական տվյալները ստանալու համար: Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքապետ Մնացական Մնացականյանը ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր և անմիջապես վայր է դրել քաղաքապետի լիազորությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |