Հերթական արյունալի սպանդն ԱՄՆ-ում, այս անգամ` տաճարում

Հերթական արյունալի սպանդն ԱՄՆ-ում, այս անգամ` տաճարում

PanARMENIAN.Net - Վիսկոնսին ամերիկյան նահանգում հանցագործը հարձակվել է սիկխերի տաճարի վրա: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Օուկ Կրիկ քաղաքում: Նախնական տվյալներով, սպանդը կատարել է մոտ 30 տարեկան սպիտակ տղամարդ: Հանցագործը հարձակվել է սիկխական տաճարի վրա, որը կառուցվել է 2006-ին հնդիկ եկվորների կողմից: Չարագործը գնդակահարել է վեց հոգու, վիրավորել շուրջ 10 հոգու:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեզոքացրել են մարդասպանին, սակայն ոստիկաններից մեկը ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործությունը կատարվել է կրոնական ատելության հողի վրա և բնութագրվում է որպես «ներքին ահաբեկչություն»:

Այս արյունալի սպանդը կատարվել է Ավրորա քաղաքի կինոթատրոնում ողբերգական դեպքերից երկուսուկես շաբաթ հետո, որտեղ Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ հանցագործը կրակ է բացել այցելուների վրա: 12 հոգի մահացել են, շուրջ 60-ը ստացել են վնասվածքներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---