Ադրբեջանցի զինվորի մոր խոստովանությունը. Ադրբեջանը վաճառում է իր բանակի զինծառայողների օրգանները

Ադրբեջանցի զինվորի մոր խոստովանությունը. Ադրբեջանը վաճառում է իր բանակի զինծառայողների օրգանները

PanARMENIAN.Net - Մահացած ադրբեջանցի զինվոր Պարվիզ Իսկանդերլիի մայրը` Քիֆայատ Իսկանդերլին, հայտարարել է, որ նրա որդու և ևս 7 զինակիցների օրգանները վաճառվել են արտասահմանում:

Պարվիզ Իսկանդերլիի մահվան պաշտոնական վարկածն անվանվել է ինքնասպանությունը, միայն զինվորի մայրն է պնդում, որ զորամասի չորս սպաներ նրան ծեծելով սպանել են` կոտրելով ձեռքը, ոտքը և պարանոցը, որից հետո նրան կախել են ծառից: Նրա խոսքով, երբ Պարվիզի դին հանձնվել է հարազատներին, նրանց ասել են, որ նա մահացել է 4 ժամ առաջ, բայց մարմնից արդեն նեխահոտ է եկել: Մոր խոսքով, մարմի վրա երևացել են ծեծի հետքեր, ավելին, Պարվիզ Իսկանդերլիի օրգանները հեռացված են եղել:

Քիֆայատ Իսկանդերլիի խոսքով, նա պարզել է, որ մեկ ամսվա ընթացքում կասկածելի հանգամանքներում մահացել են 8 զինվորներ, ովքեր զինվորական ծառայություն են անցել այդ զորամասում, երբ դրա հրամանատարն է եղել ոմն Գասիմլի: Նրանց օրգանները նույնպես վաճառվել են արտասահմանում, գրում է ադրբեջանական Bizim Yol թերթը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---