«ՎԿոնտակտե» սոցցանցն արձագանքել է «կայքերի սև ցուցակի մասին» օրենքին![]() 6 օգոստոսի 2012 - 16:54 AMT PanARMENIAN.Net - «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը գործարկել է «Քաղաք պատի ետևում» հատուկ կայքը, որի օգնությամբ արտահայտել է իր վերաբերմունքը կայքերի «սև ցուցակի» մասին օրենքի և սոցցանցի վրա հարձակումների նկատմամբ, որն իբր իր էջերում տեղադրում է մանկական պոռնոգրաֆիա, հաղորդել են սոցիալական ցանցի ներկայացուցիչները Twitter-ի իրենց բլոգում: «Մինչ պրոգրեսիվ մարդիկ կառուցում են քաղաքներ, անցյալի մարդիկ դրանք պատում են պարիսպներով: Գործի է դրվում պոպուլիզմը, հասկացությունների նենգափոխումը և ահաբեկումը: Բայց մարդկությանը դեռ ոչ մի անգամ չի հաջողվել անջրպետվել ապագայից»,- ասվում է gorodzastenoy.ru կայքի հաղորդագրությունում: «Հնարավոր է, որ հետագայում կայքը կդառնա բլոգ կամ ասոցիացիա»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «ՎԿոնտակտեի» մամլո քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |