«Արմավիան» հրաժարվել է վերանորոգումից վերցնել Sukhoi Superjet 100-ը![]() 6 օգոստոսի 2012 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հրաժարվել է Ռուսաստանից վերանորոգումից վերցնել Sukhoi Superjet 100 երկրորդ խոշորագույն ինքնաթիռը: Ավիափոխադրողն ունի ընդամենը երկու SSJ: «Մենք պաշտոնական հայտարարություն չենք կատարել: Մենք ինթնաթիռը չենք վերցնի վերանորոգումից, որովհետև նպատակահարմար չենք գտնում, քանի որ տարվա ընթացքում առաջացել է վերանորոգման կարիք»,- հաղորդել են «Արմավիայի» մամլո ծառայությունից: Ավելի վաղ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ը հաղորդել է, որ հայկական ավիաընկերությունը զգալի պարտք ունի ինքնաթիռների սպասարկման համար, սակայն չի պատրաստվում վճարել: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի ներկայացուցիչ Անդրեյ Մուրավյովի խոսքով, ներկա պահին «Արմավիայի» SSJ-ն գտնվում է Ժուկովսկիում թռիչքափորձարկման համալիրի տարածքում: Հայաստանն ընդամենը ստորագրել է SSJ 100 երկու ինքնաթիռ ձեռք բերելու պայմանագիր: Առաջին ինքնաթիռը ստացվել է 2011-ին ապրիլին: Երկրորդից ավիափոխադրողը հրաժարվել է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |