«Արմավիան» վստահեցնում է, որ պարտք չէ «Սուխոյին»

«Արմավիան»  վստահեցնում է, որ   պարտք չէ «Սուխոյին»

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունից հերքում են լուրերն այն մասին, որ ընկորությունը «Սուպերջեթ» ինքնաթիռներից հրաժարվել է, քանի որ պարտք է «Սուխոյին»: Ընկերությունից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ ինքնաթիռներից հրաժարվելու միակ պատճառն այն է, որ դրանք բազմաթիվ խնդիրներ ունեն և շահագործումից կարճ ժամանակ անց ստիպված են դրանք վերանորոգման ուղարկել:

Հիշեցնենք, որ «Արմավիան» հրաժարվել է «Սուխոյի» «Սուպերջեթ» ինքնաթիռներից։ Ընդ որում «Արմավիան» չեղյալ էր հայտարարել եղած մեկ «Սուպերջեթից» բացի ևս երկուսի ձեռքբերման գործարքը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---