ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՓՈԽԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ12 մարտի 2003 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների քննադատական դիտողությունները չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Երեւանի դիրքորոշման վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` «Հայաստանը հստակ ձեւավորել է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում եւ մենք հավատարիմ ենք մնալու դրան առաջիկա հինգ տարիների ընթացքում»: «Ես երբեք չեմ եղել եւ չեմ դառնա կոմպլեքսավորված նախագահ»,- նշել է Հայաստանի նախագահը` մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի ղեկավարության վրա միջազգային միջնորդների կողմից ճնշում գործադրելու հնարավորությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |