«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունենում մայոր Վահե Ավետյանի հիշտակին նվիրված մոմավառություն![]() 7 օգոստոսի 2012 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Մի քանի րոպե առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սկսվել է նույն ռեստորանում դաժանորեն ծեծի ենթարկված ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառություն: Այսօր Ավետյանի մահվան 40-րդ օրն է: Արարողությանը ներկա են Ավետյանի գործընկերները, ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, ինչպես նաև կանայք և տարեցներ: Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են տարբեր գրություններով պաստառներ` «Ավետյանի ծնողների վիշտը հայ ժողովրդի վիշտն է»: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին չեն թողնում ռեստորանի տարածք, դա բացատրելով նրանով, որ ռեստորանի տարածքը մասնավոր սեփականություն է: Օրենքի պահապանները փակել են դեպի ռեստորանի տարածք տանող բոլոր մուտքերը: Ինչպես դեպքի վայրից հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը. Մի քանի րոպեից ակցիայի մասնակիցները երթով կուղղվեն դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն: Ակցիան հանգիստ է անցնում, միջադեպեր չեն գրանցվել: Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |