8 օգոստոսի 2012 - 16:32 AMT
Իտալիայի մի շարք քաղաքներում հայտարարվել է շոգի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակը

Իտալիայի 13 քաղաքներում իշխանությունները հայտարարել են շոգի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:Ռեկորդային ջերմաստիճան` մինչև 44 աստիճան, գրանցվել է Սիցիլիա կղզում` Ագրիջենտոյում, Մեսինայում և Պալերմոյում, որտեղ շարունակվում են անտառային հրդեհները:

Ջերմաստիճանը 36-ից անցել է Բոլոնյայում, Ֆլորենցիայում, Հռոմում և մի շարք այլ քաղաքներում:

Իտալական գլխավոր գետերում արձանագրվել է ջրի մակարդակի զգալի նվազում:

Տեղի օդերևութաբաններն այս օրն անվանում են ընթացիկ ամառվա ամենաշոգ օրը, որն արդեն գերազանցել է 10 տարվա ռեկորդը: Կանխատեսումների համաձայն, շոգը կնվազի հանգստյան օրերին: