Բրյուսելում կներմուծվի 250 դոլար տուգանք փողոցներում կանանց վիրավորելու համար

Բրյուսելում կներմուծվի 250 դոլար տուգանք փողոցներում կանանց վիրավորելու համար

PanARMENIAN.Net - Բելգիայի մայրաքաղաքում ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից կներմուծվեն բարձր տուգանքներ փողոցներում կանանց հասցեին անհարգալից արտահայտությունների համար, նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:Բրյուսելի օրենսդրական մարմնի համապատասխան որոշումը դարձել է 25-ամյա ուսանողուհի Սոֆի Պիտերսի տեսահոլովակի բնական արձագանքը, ով ներկայացրել է այդ խնդիրը երիտասարդ կնոջ աչքերով: Հոլովակը մեկ շաբաթվա ընթացքում ինտերնետում ունեցել է մի քանի միլիոն դիտում:

«Կինը փողոցում» կարճամետրաժ ֆիլմում, որը նկարահանվել է թաքնված տեսախցիկով, աղջիկը ցերեկը զբոսնում է Բրյուսելում: Բարետես ուսանողուհուն մշտապես մոտենում են տղամարդիկ, հիմնականում Մերձավոր Արևելքից եկվորներ, առաջարկում սուրճ խմել, խնդրում հեռախոսի համարը և նույնիսկ առաջարկում ժամանակ անցկացնել հյուրանոցում: Երբ Պիտերսը հրաժարվում է առաջարկներից, նրա հասցեին հնչում են կոպիտ խոսքեր:

Այս տարվա սեպտեմբերից սկսած կնոջ հասցեին անհարգալից վերաբերմունք թույլ տված յուրաքանչյուր մարդուն կարող է սպառնալ 250 եվրո տուգանք:

Բելգիայում կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի խնդիրը սերտորեն կապված է երկրում միգրանտների մեծ թվի հետ, որոնք հաճախ նման «ուշադրություն» են ցուցաբերում հակառակ սեռին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---