Պերմում շուրջ 50 հայեր և տաջիկներ կռվել են երկու կանանց պատճառով![]() 8 օգոստոսի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը Պերմում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք շուրջ 50 հայերի և տաջիկների միջև, հաղորդում է Վեստի.ռու-ն: Ծեծկռտուքի վայր ժամանած ոստիկանությունը ստիպված է եղել օգնություն կանչել` արագ արձագանքման խմբեր, ՕՄՕՆ-ի աշխատողներ, որոնք դադարեցրել են վիճաբանությունը: Ոստիկանության բաժանմունք են տարվել ծեծկռտուքի 44 մասնակիցներ: Այժմ անկացվում է կոնֆլիկտի հանգամանքների բացահայտում, հինգ տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն: Ձերբակալվածների խոսքով, վեճի պատճառ է դարձել երկու աղջիկների պատճառով ծագած հակամարտությունը: Որոշ տվյալներով, զանգվածային ծեծկռտուք են սարքել քաղաքի տաջիկական և հայկական համայնքների ներկայացուցիչները: Ինչպես հայտնել է լրագրողներին Պերմի երկրամասի հարցերով ՆԳՆ ԳՎ ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Դավիդովը, վիճաբանությունը տեղի է ունեցել երկու կանանց պատճառով, ովքեր գիշերը ոչ սթափ վիճակում զբոսնել են իրենց հայ ընկերոջ հետ: Նրանց ընդառաջ են եկել տաջիկներ, ովքեր կանանց հասցեին «վիրավորական խոսքեր» են ասել: Հայը սկսել է պաշտպանել կանանց, վեճ է ծագել: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ «Խուլիգանություն» հոդվածով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |