Արցախի ռազմական խորհուրդը քննարկել է մարտական հերթապահության և առաջին գծում ամրաշինական կառույցների կատարելագործման հարցը![]() 8 օգոստոսի 2012 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին ՊԲ հրամկազմի, շտաբի ծառայությունների և բաժինների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցավ ռազմական խորհրդի հերթական նիստ, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Այս մասին հաղորդում է պաշտպանության բանակի մամլո ծառայությունը: Նիստի ընթացքում քննարկվեց բանակային ստորաբաժանումների կողմից մարտական հերթապահության կազմակերպման և առաջնային գծում իրականացվող ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքների ընթացիկ վիճակը: Օրակարգային հարցերի շուրջ ըստ ուղղությունների հանդես եկան բանակի և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները: Խորհրդակցությունն ամփոփեց և առաջիկա անելիքների շուրջ համապատասխան ցուցումներ տվեց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |