ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ25 դեկտեմբերի 2004 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է մի քանի հրամանագրեր կադրային նոր նշանակումների եւ ԼՂՀ կառավարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների մասին: ԼՂՀ ԱԳՆ աշխատակիցների մի մասը տեղափոխվելու է Հայաստան, որտեղ Ղուկասյանի խոսքերով` կենտրոնացված են արտասահմանյան պետությունների դեսպանությւոնները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները: Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ Արման Մելիքյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնում` Աշոտ Ղուլյանի փոխարեն: Ազատվել են զբաղեցրած պաշտոններից գյուղատնտեսության, կրթության եւ մշակույթի նախարարները, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահի աշխատակազմի նախագահը: Վերջինս նշանակվել է փոխվարչապետի պաշտոնում: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահը խոստացել էր, որ «կառավարությունում տեղի կունենան լուրջ կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ»: «Իշխանության մի քանի մակարդակներում սկսել էր նկատվել բյուրոկրատիայի ուժեղացում եւ գործադիր իշխանության շատ ներկայացուցիչներ շատ են հեռացել ժողովրդից», հայտարարել է այսօր Ա.Ղուկասյանը: Մի քանի վերլուծաբանների կարծիքով` դա կարող է կապված լինել օգոստոսին Լեռնային Ղարաբաղում անցկացված մունիցիպալ ընտրությունների հետ, որոնց ընթացքում Ստեփանակերտի քաղաքագլուխ դարձավ ընդդիմադիր թեկնածուն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |