Տիգրան Սարգսյան. Մենք կարևորում ենք Գերմանիայի առանձին երկրամասերի հետ ուղիղ կապերի հաստատումը![]() 8 օգոստոսի 2012 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի և եվրոպական հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդումը` նշելով, որ Գերմանիան Եվրոպական միության ամենաշատ ներդրումներ իրականացնող երկիրն է Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում: Պետական հատվածի դեպքում խոսքը վերաբերում է ֆինանսական համակարգին, արդարադատությանը, բնապահպանությանը, տեղական ինքնակառավարմանը, եվրոպական ինտեգրմանը, մասնավոր հատվածի դեպքում` գերմանական կապիտալով շուրջ 80 ձեռնարկության գործունեությանը, որտեղ զարգացման մեծ ներուժ կա. «Մենք կարևորում ենք Գերմանիայի առանձին երկրամասերի հետ ուղիղ կապերի հաստատումը: Ձեր այցելությունը հնարավորություն կտա ավելի առարկայական պատկերացումներ կազմել համագործակցության հեռանկարների մասին: Համոզված եմ, որ դա բխում է Հայաստանի շահերից, և կանենք ամեն ինչ, որ փոխգործակցության համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ»,-հայտարարել է վարչապետը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Յորգ-Ուվե Հանը նշել է, որ Հեսսեն երկրամասը կարող է էական դերակատարություն ունենալ առևտրատնտեսական կապերի զարգացման գործում: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Գերմանիայի աջակցությունը եվրոպական ինտեգրման գործընթացին: Որպես երկկողմ համագործակցության առաջնահերթություն` կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացումը և փորձի փոխանակումը: Անդրադարձ է եղել նաև քիմիական արդյունաբերության ու զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը: Առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման առումով երկուստեք ընդգծվել էգործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկային բանկի (KfW) միջոցով տրամադրվող տեխնիկական և ֆինանսական շարունակական աջակցության վերաբերյալ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |