Լոնդոնի մետրոպոլիտենի հավաքարարներն Օլիմպիական խաղերի ընթացքում գործադուլ են հայտարարել![]() 9 օգոստոսի 2012 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի մետրոպոլիտենի հավաքարարները գործադուլ են հայտարարել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխատանքի վարձատրության անբավարար պայմանների պատճառով: Բողոքի ակցիան մեկնարկել է հիգշաբթի առավոտյան և պետք է տևի երկու օր: Տրանսպորտային ոլորտի աշխատողների արհմիությունը հայտարարել է, որ գործադուլի ժամանակ չեն մաքրվելու մետրոպոլիտենի միայն այն կայարանները, որոնք գտնվում են Օլիմպիական զբոսայգու մոտ: Գործադուլավորների ներկայացուցիչ Բոբ Քրոուն հայտարարել է, որ ակցիան պայմանավորված է «աշխատանքի դիմաց վարձատրության անհամաչափ մակարդակով», թեև հավաքարարները զբաղվում են «ամենակեղտոտ աշխատանքներից մեկով», հաղորդում է rsport.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |