Սարգսյան-Պուտին հանդիպման գլխավոր թեմաները եղել են Սիրիան և Ղարաբաղը, այլ ոչ թե Եվրասիական միությունը, կարծում է Կարեն Բեքարյանը![]() 9 օգոստոսի 2012 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Մոսկվայում կայացած Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման գխավոր թեմաները եղել են Սիրիայում տիրող իրավիճակը, ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային անվտանգությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը: «Այժմ մենք բավական եռուն տարածաշրջան ունենք, տարածաշրջան բառի լայն իմաստով»,- նշել է նա: Նրա խոսքով, Սիրիայում իրավիճակն արդեն դուրս է եղել մեկ պետության շրջանակներից և հաշվի առնելով Հայաստանի և Սիրիայի միջև կապերը, բնական է, որ երկու նախագահները ցանկություն են ունեցել քննարկել Սիրիայում իրավիճակի հնարավոր զարգացումները: Դրա հետ կապված նա հիշեցրել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում պատասխանատու են հարավային ուղղության համար: Բեքարյանը նաև նշել է, որ Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո Կրեմլն առայժմ հանդես չի եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ինչ-որ նախաձեռնությամբ: Ինչ վերաբերվում է Եվրասիական միությանը, ապա Բեքարյանի խոսքով այդ հարցը նույնպես կարող էր քննարկվել Մոսկվայում, սակայն չի եղել գլխավորը: Դրա հետ կապված նա ոչ կոռեկտ է համարել որոշ ԶԼՄ-ների պնդումները, որ Եվրասաիական միությունը եղել է Պուտինի և Սարգսյանի միջև բանակցությունների գլխավոր թեման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |