Սիրիայի սահմանին ապստամբները Հալեպի հայ բնակչի են առևանգել. Նրանք փրկագին են պահանջում![]() PanARMENIAN.Net - Սիրիա - Լիբանանի սահմանին ապստամբները առևանգել են Հալեպի 22-ամյա հայ բնակիչ Հովսեփ Բալմանուկյանին. նրանք փրկագին են պահանջում` 20 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Հայաստանում բնակվող սիրիահայ համայնքի ներկայացուցիչ, ով չցանկացավ հրապարակել իր ինքնությունը: Նրա խոսքով` երիտասարդի ներկայիս առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան: «20 հազար դոլար փող են ուզում: Ամենայն հավանականության` ծնողները կվճարեն փրկագինը, քանի որ վերջիններս ապստամբներին խնդրել են այն իջեցնել, բայց պատասխան են ստացել` «ոչ մի կոպեկ չենք իջեցնի»,- ասաց համայնքի ներկայացուցիչը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը` իրենց տեղեկություններով` փրկագինն ուզում է վճարել Սիրիայի հայ համայնքը, որի հետ մեզ դեռ չի հաջողվում կապնվել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |