ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Երեկ Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Կողմերը նաեւ առանձին հանդիպումներ են ունեցել համանախագահների հետ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դեռեւս վաղ է խոսել «բեկման» մասին բանակցային գործընթացում 2005 թվականի ընթացքում, թեեւ աշխատանքը տարվում է հենց այդ ուղղությամբ: Նրա խոսքերով, բանակցությունները դժվարությամբ են ընթանում: Մեկնաբանելով բանակցությունների արդյունքները «Կովկասյան հանգույցի» թղթակցին` Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Մեթին Միրզան հայտարարել է, որ կողմերի դիրքորոշումները փոփոխություն չեն կրել, սակայն նկատվում է որոշ մերձեցում:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---