ԸՍՏ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՕՂԱԿԱՁԵՎ ԱՐԱԳԸՆԹԱՑ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ12 հունվարի 2005 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Ըստ Երեւանի նոր գլխավոր հատակագծի` նախատեսվում է մայրաքաղաքում ունենալ օղակաձեւ արագընթաց մայրուղի, որը թույլ կտա թեթեւացնել քաղաքի կենտրոնական փողոցները: Այս մասին տեղեկացրել է «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը: Օղակակաձեւ ճանապարհը սկիզբ է առնելու Աբովյան փողոցից եւ վերակառուցված Սարալանջի փողոցով հասնելու է Ավետիսյան փողոց (Արաբկիրի համայնք) եւ այնուհետեւ կապվելու է Դավիթաշենի կամրջի հետ: Այստեղից Լենինգրադյան պողոտայով միանալով Իսակովի պողոտային այն օղակ է ստեղծելու, որն անմիջապես կապելու է մայրաքաղաքից դուրս եկող հիմնական մայրուղիների հետ: Նախագիծը գնահատվում է 80-100 մլն դոլար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |