ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԱՄԵՏ ԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ12 հունվարի 2005 - 23:13 AMT PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, օրերս Ադրբեջանում հիմնադրվել է «Համերաշխություն եւ վստահություն» ընտրական դաշինքը, որի ձեւավորմանը մասնակցել են 26 հասարակական կազմակերպություններ: Նոր կառույցի ղեկավար է ընտրվել «Հանուն Ադրբեջանի» դաշինքի Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանյան Դաշնության գեներալ Իլգար Գասիմովը: «Ինչպես երեւում է, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Ադրբեջանի քաղաքական երկնակամարում հայտնվում է ռուսաստանամետ դիրքորոշման ուժային կենտրոն», գրում է թերթը: Ըստ «Զերկալո» թերթի` Վրաստանում եւ Ուկրաինայում Ռուսաստանի կրած անհաջողություններից հետո «ռուսները, երեւի, մտադիր են ռեւանշ վերցնել Ադրբեջանում»: Թերթի համաձայն` «նոր կազմակերպությունը «խորհրդարանական կարկանդակից կտոր» ստանալու մեծ հնարավորություններ ունի», քանզի այնտեղ ներկայացված են երկրի ազդեցիկ հասարակական քաղաքական գործիչները, իսկ «իշխանությունները վերաբերվում են դրականորեն կամ, ասենք, նայում են մատների արանքով»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |