ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ԻՐԱՆԻ ՊԵՍ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ13 հունվարի 2005 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Իրանի եւ Ռուսաստանի միջեւ Կասպիի հարցի շուրջ բանակցությունների արդյունքները` հայտնի ռուս փորձագետ Ռ.Սաֆարովը Իրան.ռու-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «եթե մոտ ժամանակներս իրերի նման դասավորությունը չփոխվի, ապա Ռուսաստանի դիրքերը Կասպից տարածաշրջանում օրեցօր կթուլանան»: «Ինձ թվում է, որ Ռուսաստանի դիրքի թուլացման միտում կա, ռուսական ղեկավարության կողմից այս հարցի հանդեպ ոչ համարժեք ուշադրության միտում կա», ասում է Ռաջիբ Սաֆարովը: Կասպիի հարցերի շուրջ Իրանի եւ Ռուսաստանի դիրքորորշումները չեն համընկնում սկզբունքային հարցերով, գտնում է նա: «Այն, ինչ առաջարկում են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը բոլորովին ձեռք չի տալիս Իրանին», շարունակում է փորձագետը: Այն ենթադրությունը, թե Իրանը «ոչ մի տեղ չի փախչի Ռուսաստանից», Սաֆարովը համարում է «ակնհայտորեն սխալ»: «Ցավոք, ես պետք է փաստեմ, որ ներկայումս ռուսական կառավարությունը չունի ռուս-իրանական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման երկարաժամկետ ծրագիր»: Ռուս պաշտոնյաները, փորձագետի խոսքերով տարեցտարի, նշելով լավ հարաբերությունների փաստը, ոչինչ չեն անում այդ հարաբերությունների իրական սնուցման համար: «Սակայն քաղաքականությունը մշատական մեծություն չէ: Հարաբերությունների հարկավոր մակարդակը միշտ անհրաժշետ է պահպանել նոր գործողություններով: Այդ իմաստով, ցավոք, առկա են ռուս-իրանական հարաբերությունների ճգնաժամի առաջին ախտանիշները: Եվ որ ամենաանուղղելին է, եթե մոտ ժամականերս Ռուսաստանը չառաջարկի Իրանին ինչ-որ նոր, թռիչքային նախաձեռնություններ, ապա կա մեծ հավանականություն, որ նա կկորցնի Իրանը որպես ռազմավարական շատ կարեւոր գործընկերոջ, եւ հնարավոր է, ընդմիշտ», եզրակացնում է Ռ.Սաֆարովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |