Օլիմպիական խաղեր: Թաեքվանդիստ Արման Յերեմյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ![]() 10 օգոստոսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր` օգոստոսի 10-ին, Օլիմպիական խաղերի թաեքվանդոյի մրցաշարում մինչև 80 կգ քաշային կարգում մեկնարկի դուրս եկավ Հայատսանի ներկայացուցիչ Արման Յերեմյանը: Նա առաջին մենամրտն անցկացրեց կանադացի Սեբաստյեն Միչաուդի դեմ: Առաջին ռաունդում կանադացին ոչ մի հնարավարություն չտվեց հայ մարզիկին, և Յերեմյանը պարտվեց 0:2 հաշվով: Սակայն երկրորդում Յերեմյանը կարողացավ հավաքվել և, առանց միավոր տալու, հաղթեց 6:0 հաշվով: Ամեն ինչ որոշվեց վերջին` երրորդ ռաունդում: Այստեղ մարզիկները կարողացան վաստակել երկուական միավոր: Ընդհանուր 8:4 հաշվով հաղթանակ տոնեց հայ թաեքվանդիստը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը կլինի Թոմի Մոլլեն (Հոլանդիա) Նշենք, որ այս մարզաձևը Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 2000 թվականից: Յերեմյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին թաեքվանդիստն է, որ մասնակցում է Օլիմպիադային: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |