Ըստ որոշ տեղեկությունների, անհայտ կորել է Սիրիայի ԶՈւ հայ ծառայող![]() 10 օգոստոսի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Քեսաբ քաղաքի հայ երիտասարդի բնակիչ Խաժակ Աբելյանի մասին արդեն 8-րդ օրն է տեղեկություններ չկան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ֆեսյբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը: «Հայ երիտասարդը ծառայում էր Սիրիայի Զինված ուժերում՝ Հալեպ քաղաքում», - իր խոսքում նշեց Ադամյանը: Նա ասաց նաև, որ Սիրիայի Զինված ուժերում այս դեպքի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի տրվում: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ը հայտնել էր` գնալով Հալեպից դուրս գալն ավելի վտանգավոր է դառնում: Հալեպում բնակվող սիրիահայերը վախենում են տանից դուրս գալ` անընդհատ կրակոցներ են հնչում և ռումբեր պայթում: Հայ ընտանիքով չգիտեն ինչ անել. ստիպված փակվում են իրենց տան նկուղում: Սիրիահայերն ասում են, որ լույսերը գնում-գալիս են, հեռախոսն անջատված է, ինտերնետ կապն էլ շատ վատ է աշխատում: Ոչ մի կոմունալ ծառայություն չի աշխատում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |