ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՈՒ ԿԺԱՄԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ14 հունվարի 2005 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Բաքու կժամանի Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների բնակեցման փաստերի հայտնաբերման միջազգային առաքելությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից բացի, հանձնաժողովի կազմում ներգրավված են նաեւ Ֆինլանդիայի, Իտալիայի, Շվեդիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները: Առաքելության անդամները կլինեն Քարվաճառում (Քելբաջար), Լաչինում, Գուբաթլիյում, Զանգելանում: Առաքելության խնդիրը որեւէ քաղաքական գնահատականներ տալու մեջ չի կայանում, այն կարձանագրի տեսածը եւ կներկայացնի այն համապատասխան միջազգային կառույցներին: Հիշեցնենք, որ նշաված տարածքների հայ բնակիչները հիմնականում փախստականներ են, որոնք սովետական բանակի աջակցությամբ արտաքսվել են Ադրբեջանի կողմից գրավված Ղարաբաղի տարածքներից: Անվտանգության գոտու տարածքները, որտեղ գտնվում են հայկական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, վերջին երկու հարյուրամյակում բնակեցված են եղել քրդական փոքրամասնությամբ, որի ինքնավարությունը վերացվել է դեռեւս 20 դարի 30-ական թվականներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |