«Սարդարապատ». Ազնավուրը տեղյակ չէ, որ Ախալցխայի համերգը տեղի է ունենալու մզկիթի հարևանությամբ![]() 10 օգոստոսի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մեկնաբանում է Շառլ Ազնավուրի` Ախալցխայում տեղի ունեցող համերգը: «Ս. թ. օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են թուրքական կողմի ֆինանսավորմամբ կատարված վերանորոգումից հետո Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնապես վերաբացել 9-րդ դարում կառուցված Ախալցխայի բերդը` այն ներկայացնելով որպես թուրքական: Վերանորոգման գլխավոր «զարդն» է լինելու բերդի տարածքում 18-րդ դարում կառուցված թուրքական մզկիթը, մինչդեռ նույն տարածքում գտնվող հայկական երկու հինավուրց եկեղեցիներից թողնված են ընդամենը մեկի հետքերը: Հայ ժողովրդի, առաջին հերթին` ջավախահայության նկատմամբ վրաց-թուրքական տանդեմի բացահայտ արհամարհանքի ու հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման այս ցուցադրական արարողության գագաթնակետը պետք է դառնա Շառլ Ազնավուրի համերգը, որը տեղի է ունենալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող ամֆիթատրոնում: Բոլոր տվյալները հիմնավոր կասկածներ են տալիս ենթադրելու, որ Ազնավուրը տեղյակ չէ միջոցառման այսպիսի մանրամասներից և ընդամենը դրան մասնակցում է իր հոր ծննդավայրում համերգով հանդես գալու նպատակով: Մինչդեռ ՀՀ իշխանությունները, առնվազն իրենց հանցավոր անտարբերությամբ ու անգործությամբ, փաստացի դարձել են այս հակահայ ծրագրի մեղսակիցները: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը վստահ է, որ Ազնավուրի համար տակավին ուշ չէ հրաժարվելու հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող և իր նախնիների հիշատակն անարգող այս խայտառակ բեմադրությանը մասնակցելուց: Իսկ ՀՀ իշխանությունները պարտավոր են իրենց մեղսակցության համար պատասխան տալ հայ ժողովրդին, այդ թվում` աշխարհահռչակ երգչին»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |