Զատուլին. Թուրք պատգամավորը խնդիրներ ունի գլխի հետ, եթե ասում է, որ Թուրքիան թույլ չի տա ՌԴ Ղարաբաղում պատերազմի դեպքում, օգնել ՀՀ![]() 10 օգոստոսի 2012 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Թուրք պատգամավորը, ով հայտարարում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տա այնպիսի միջուկային գերտերությանը, ինչպիսին է Ռուսաստանը, Ղարաբաղում պատերազմի դեպքում, օգնել Հայաստանին, պետք է որ խնդիրներ ունենա գլխի հետ: Այսպես է PanARMENIAN.Net ի թղթակցին մեկնաբանել ԱՊՀ Երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Թուրքիայի Ազգային մեծ հավաքի, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սինան Օհանի խոսքերն այն մասին, որ պատերազմ սկսվելու դեպքում ոչ Ադրբեջանը և ոչ էլ Թուրքիան թույլ չեն տա Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերել Հայսատանին: «Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը պարտքեր չունի: Թուրքիան պատրասվում է միջամտե±լ ղարաբաղյան հակամարտությանը: Եթե դա այդպես է, ապա սա նորություն է»,-ասել է Զատուլինը: Ըստ նրա, եթե Թուրքիան հայտարարում է, որ պատրաստվում է պատերազմի դեպքում միջամտել, ապա դա փոխում է իրավիճակը, ինչը «կստիպի ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև շատ այլ երկրների փոխել իրենց ծրագրերը և համապատասխան եզրակացություններ անել»: «Միգուցե Ադրբեջանը պատրաստվու±մ է հարձակվել Ղարաբաղի վրա: Գուցե Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անում է նման հայտարարություններ, սակայն ետ է կանգնում իր խոսքերից, քանի որ բանակցային կողմ է հանդիսանում»,-հավելել է Զատուլինը: Ըստ նրա, եթե նման հայտարարություններ անելով Թուրքիան «բացում է խաղաքարերը և գիտի ավելին, քան ասում է», ապա սա «համաշխարհային սենսացիա է»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |