Աֆղանական Գիլմենդ նահանգի Սանգին գավառում ԱՄՆ-ի սպանված 3 ծովային հետևազորայիններից մեկը Կալիֆորնիայից մի հայ դատավորի որդի էր![]() 11 օգոստոսի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է utsandiego.com-ը, աֆղանական Գիլմենդ նահանգում ԱՄՆ-ի սպանված 3 ծովային հետևազորայիններից մեկը 29-ամյա կապիտան Մեթ Մանուկյանն էր: Նա Սանտա-Կլարա շրջանի Գերագույն դատարանի դատավոր Սոկրատ «Փիթեր» Մանուկյանի որդին էր: «Նա սիորում էր ծովային հետևազորը, նա սիրում էր Ամերիկան, նա սիրում էր մարդկանց, ովքեր տարբեր էին իրենից: Նա իսկական «լավ տղա էր» և եթե նա ձեր կողմն անցներ, ուրեմն ձեր բախտը կբերեր»,-լրագրողներին է հայտնել զոհվածի հայրը: Մեթ Մանուկյանը ծառայության է անցել 7 տարի առաջ, բազմիցս մասնկացել է ռազմական օպերացիաների, իսկ սա Աֆղանստանում նրա երկրորդ գործուղումն էր: Աֆղանցի ոստիկանը օգոստոսի 10-ին ճաշի է հրավիրել 3 ամերիկացի զինծառայողների, որպեսզի քննարկվեն անվտանգության հարցեր, կրակել է նրանց վրա և անհետացել: Ինչպես հետո հաղորդել է Թալիբանի ներկայացուցիչ Քարի Յուսեֆ Ահմադին, ամերիկացի զինծառայողներին սպանողը անցել է նրանց կողմը: Հարկ է նշել, որ Սանգին գավառը համարվում է Թալիբան շարժման հիմնական կենտրոններից մեկը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |