ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը Թբիլիսիում էներգետիկ ճգնաժամ է առաջացրել: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի էներգետիկայի նախարարությունը, դա «AES-Թելասի» վրացական ընկերության կողմից Հայաստանի հետ կնքած պայմանագրի չերկարացման արդյունքն է: «Տվյալ պահին Թբիլիսիի էներգամատակարարումը կատարվում է ոչ լրիվ ռեժիմով եւ բացառված չէ, որ առաջացած ճգնաժամի պաատճառով քաղաքի շատ շրջաններում կկիրառվի հովհարային անջատումների գրաֆիկ»,- նշել են նախարարությունում: «AES-Թելասի» ընկերությունն առայժմ չի մեկնաբանում, թե ինչն է Հայաստանի հետ պայմանագիրը չերկարացնելու պատճառը: Նշենք, որ Հայաստանից Վրաստանի մայրաքաղաք մատակարարվել է 60-120 մեգավատտ էլեկտրաէներգիա: Ամբողջ Թբլիսիի էներգամատակարարման համար անհրաժեշտ է 500-600 մեգավատտ էլեկտրաէներգիա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---