ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ18 հունվարի 2005 - 20:49 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն անցյալ շաբաթ կայացած քաղխորհրդի նիստում խնդրել է պաշտոնաթող անել իրեն: Բազեյանն ինքն այդ ամենը պատճառաբանում է, որ նա, լինելով ընդդիմության առաջնորդներից մեկը իր մեղավորությունն ունի ընդդիմության անցյալ տարվա անհաջողություններում: «Մենք հասարակությանը որոշակի խոստումներ ենք տվել, որոնց մեծ մասը կատարված չի», ասել է Բազեյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում: Սակայն կուսակցության քաղխորհուրդը եւ առաջնորդ Արամ Սարգսյանն, առայժմ հրաժարվում են նրա հրաժարականն ընդունելուց: Դիտորդները Բազեյանի որոշումը կապում են կուսակցության կուրսում նախատեսվող փոփոխություններին եւ այսպես կոչված աջ-ազատական ուժերի հետ կուսակցության դաշինքին: Նրանց կարծիքով` ի տարբերություն Արամ Սարգսյանի, Բազեյանը թերահավատորեն է վերաբերվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հնարավոր միեությանը: Բացի այդ, լուրեր են տարածված, որ կուսակցության մեկ այլ ազդեցիկ անդամ` նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը հայտնի է իր ռուսամետ հայացքներով, վերջին ժամանակներս ինքնամեկուսացել է կուսակցական ակտիվ կյանքից:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |